Պարտավոր ենք կառուցել հզոր պետություն, ամուր հիմքերով, ամուր սահմաններով, պարտավոր ենք զարգանալ և գնալ մեր երազանքների հետևից. Արփի Դավոյան
Այս մարդիկ, ցավոք,օգտագործում են ստեղծված իրավիճակը։
Այսօր նրանք զոհված մեր եղբայրների արյունը հարգելու և նրանց մայրերի մորմոքը ամոքելու փոխարեն, խոսում են միայն իշխանությունից, իշխանափոխությունից, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից։
Դուք ի՞նչ էիք ուզում, որ ստեղծված պայմաններում շարունակվեին զոհվել մեր լույս տղաները, որպեսզի դուք ձեր տներում ֆեյսբուքյան ցավակցական գրառում անեիք, հետո գնայիք նրանց հոգեհանգստին և ասեիք, որ Նիկոլ Փաշինյա՞նն է մեղավոր։
Այդքան հոգիդ, հենց հիմա, հերթով զանգահարեք ռազմաճակատում գտնվող տղաների մայրերին, լսեք նրանց հուսավառ ձայնը։Խոսեք մարտի դաշտից վերադարձած տղաների հետ։
Դուք չեք խոսում փրկված կյանքերի, փրկված և վերածնված երազանքների մասին։ Չեք էլ խոսելու, որովհետև դա չի ձեզ համար կարևոր ...ցավոք...
Իսկ հիմա, ուշադիր նայեք իրար, ովքե՞ր եք դուք և ի՞նչ եք պահանջում։
Հիմա այլ բան պետք է սահմանել՝ մենք պարտավոր ենք կառուցել հզոր պետություն, ամուր հիմքերով, ամուր սահմաններով, պարտավոր ենք զարգանալ և գնալ մեր երազանքների հետևից:
Կարծիքներ