Տոմսկում միանգամից 11 դպրոց է «ականապատվել»
Տոմսկի իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացնում 11 դպրոցներում։ Վաղ առավոտյան ահազանգ էր ստացվել միանգամից 11 դպրոցների «ականապատմասն» մասին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իշխանություններին։
Զանգերը ստացվել են վաղ առավոտյան ՝ նախքան դասերի սկսվելը, ուստի՝ շատ դեպքերում տարհանման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն չի եղել: Այժմ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում: Ըստ առկա բոլոր նշանների՝ արձանագրվել է կեղծ հաղորդագրությունների նոր ալիք։
Ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդումների համար նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Փետրվարի 8-ին նման կեղծ ահազանգ էր ստացվել նաև Սախալինի դպրոցներից մեկի մասով, սակայն հաղորդագրությունը կեղծ է եղել:
Կարծիքներ