Կրակոցներ Երևանում․ ամուսինը մի քանի անգամ կրակել է կնոջ ուղղությամբ

Կրակոցներ Երևանում․ ամուսինը մի քանի անգամ կրակել է կնոջ ուղղությամբ

Ապրիլի 5-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Ա․-ն է։ 

Ըստ ոստիկանների՝ ժամը 09։30-ի սահմաններում Երևանի Նորաշխարհյան փողոցի շենքերից մեկի մոտ Երևանի բնակիչ 35-ամյա Արայիկ Ղ․-ն իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի սրահում իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Մարիամ Ա․-ի ուղղությամբ, ապա՝ ատրճանակի բռնակի հատվածով մի քանի անգամ հարվածել վերջինիս գլխին, դիմել փախուստի։ 

Ոստիկաններին հաջողվել է բռնել կնոջը հրազենային վնասվածք հասցրած տղամարդուն։ 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում