Դիմակ չկրելու տուգանքները հետ չեն վերադարձվի. Փաշինյան

Դիմակ չկրելու տուգանքները հետ չեն վերադարձվի. Փաշինյան

Հնարավոր չէ, որ Կառավարությունը հետ վերադարձնի դիմակ չկրելու համար տուգանվածների գումարը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ-ում դիմակ չկրելու համար 10,000 դրամ տուգանք է հասնում։

«Կառավարությունն այդ գումարները հավաքում է ու ոչ թե տանում է Կառավարության անդամների տուն, այլ դրանք մտնում են պետբյուջե և սուբվենցիոն, առողջապահական և այլ ծրագրերի միջոցով կրկին վերադառնում են հանրությանը»,- ասել է վարչապետը` հավելելով, թե ոստիկանությունն ինչքան տուգանում, այնքան էլ դիմակ է բաժանում։

Փաշինյանի խոսքով՝ դիմակ չկրելու համար սահմանված տուգանքներն արդյունավետ են և դա ցույց է տալիս նաև դեպքերի շարժընթացը։

Վարչապետը նշել է, թե առաջիկայում ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը կարող է պարզել, որ Կառավարության հիմանական, ամենամեծ սխալն այն է եղել, որ համավարակի սկզբում կոշտ միջոցներ չեն կիրառվել։

Փաշինյանը հիշեցրել է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տուգանվել է եթերում դիմակ չկրելու համար և նշել, որ կան պատգամավորներ, որ ամբիոնից են առանց դիմակի խոսում, նրանց պետք է տուգանել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում