Ադրբեջանը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը

Ադրբեջանը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարի ռեժիմը

Ռուսական խաղաղապահ զորախումբն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել: Այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։ Տուժածներ չկան»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում