Կդադարեցվեն միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ՝ մարտի 12-ից կդադարեցվեն միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2023 թվականի մարտի 12-ից դադարեցնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները»,- ասվում է որոշման մեջ:
Կարծիքներ