Պարեկներն ու շտապօգնության բժիշկները փրկել են եղեգնուտում հայտնաբերված տղամարդու կյանքը

Հունիսի 9-ին պարեկներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը փրկել է քաղաքացու կյանքը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 04:00-ի սահմաններում պարեկները Հրազդանի կիրճում շրջագայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և գնալով ձայնի ուղղությամբ՝ մոտ 15 մետր խորությամբ գտնվող Հրազդանի գետին հարակից եղեգնուտի մեջ հայտնաբերել են քաղաքացուն անօգնական վիճակում:
Տեղում վաշտի հրամանատարը հեռախոսակապով տեղեկությունը փոխանցում է Երևանի 1-03 շտապօգնություն, ու մինչև բժիշկների ժամանումը՝ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ՝ բուժօգնութուն ցուցաբերելով քաղաքացուն: Տղամարդն այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացին Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Դ.-ն է: Պարզվել է, որ եթե պարեկները փոքր-ինչ ուշ նկատեին նրան, հնարավոր է՝ կյանքը հնարավոր չլիներ փրկել:
Կարծիքներ