Ռոնալդուի թևկապը վաճառվել է մոտ 64 000 եվրոյով, գումարը կփոխանցվի 6 ամսական երեխայի բուժմանը

Ռոնալդուի թևկապը վաճառվել է մոտ 64 000 եվրոյով, գումարը կփոխանցվի 6 ամսական երեխայի բուժմանը

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի թևկապը բարեգործական աճուրդում վաճառվել է 63 700 եվրոյով: Գումարը կհատկացվի ողնուղեային խնդիր ունեցող 6 ամսական սերբ տղայի բուժմանը:

Հիշեցնենք, որ ավելացված ժամանակի երրորդ րոպեին Ռոնալդուն գրավել էր մրցակցի դարպասը, սակայն սերբերի պաշտպան Ստեֆան Միտրովիչը դարպասից սահանկումով հեռացրել էր գնդակը։

Մրցավարները գոլ չէին գրանցել, իսկ Ռոնալդուն նյարդայնացած խաղադաշտից դուրս գալիս թևկապը նետել էր խոտածածկին, իսկ Բելգրադի ստադիոնի աշխատակիցն ավագի թևկապը փոխանցել էր բարեգործական ընկերության:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում