Կամչատկայում երկրաշարժից և Ճապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետի

Կամչատկայում երկրաշարժից և Ճապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետի

Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայում ցունամիի մասին նախազգուշացումից ընդամենը մի քանի ժամ անց ալիքներն ափ են նետել մի քանի կետի: 

Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կործանիչներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ էր օդ բարձրացրել՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով երկրին սպառնացող ցունամիի մոնիթորինգի համար։

Հիշեցնենք՝ Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր: 

Ճեղքվածքը տարածվել է առնվազն 200 կմ հարավարևմտյան ուղղությամբ խորջրյա խրամատի առանցքի երկայնքով։

Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել մոտակա Կուրիլյան, Հավայան կղզիներում, Ճապոնիայում, Ալյասկայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում