Երևանում մեքենան հարվածել է թույլատրելի վայրում կայանված մեկ այլ մեքենայի, որը կողաշրջվել է

Հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։10-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ռուստամ Վերանյանը իր վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայնով Աճառյան փողոցում՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Եվրոմոթորս»-ի մոտ թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով գովազդային ցուցանակին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Mini Cooper»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Կարծիքներ