Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում M-Group շինարարական ընկերությունում. լուսանկարներ

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում M-Group շինարարական ընկերությունում. լուսանկարներ

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները արդեն մի քանի ժամ է խուզարկություն են իրականացնում M-Group շինարարական ընկերության գրասենյակում:

Ըկերության փաստաբանների փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցները առանց թույլտվության մտել են գրասենյակ, խնդրել են աշխատողներին, որպեսզի բոլոր փաստաթղթերը դնեն սեղանին, դրանց մեջ եղել են նաև անձնական փաստաթղթեր: Ամրամ Մակինյանը նշեց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ ոստիկանների կատարած ապօրինի աշխատանքի հետ կապված: Փաստաբանները դիմել են ՄԻՊ գրասենյակ, այս պահին ՄԻՊ-ի 2 աշխատակից գտնվում է գրասենյակում: Նշենք, որ խուզարկությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում