«Մեքսիկայի հետ սահմանին կառուցված պատն օգնում է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը կանխարգելել»․ Թրամփ
Մեքսիկայի հետ սահմանին մասնակիորեն կառուցված պատն օգնում է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերը կանխարգելել, հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, գրում է eadaily.com կայքը։
Նրա խոսքով՝ պատնեշի առկայությունն օգնում է Մեքսիկայից ԱՄՆ ժամանող և այդ թվում կորոնավիրուսով վարակված ապօրինի ներգաղթյալների թիվը նվազեցնել։
«Ինչպես գիտեք, Մեքսիկայում վարակման շատ լուրջ դեպքեր կան։ Պատի շնորհիվ մեզ վրա Մեքսիկայի կողմից ուժեղ բացասական ազդեցություն չկա։ Դա հրաշալի է»,- կարծում է Թրամփը։
Նախագահը հաղորդել է, որ պատնեշի ամբողջ երկարությունն արդեն «275 մղոնի է հասնում» (ավելի քան 440 կմ)։ Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին պատի երկարությունը կարող է կրկնակի լինել։
Կարծիքներ