Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ
Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր: Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում-քննարկմամբ:
Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, իսկ երիտասարդների դերն այդ պայքարում անկյունաքարային է: Նախարարը փաստել է, որ ուսանողները մեր երկրի լուսավորյալներն են և պետք է ոչ միայն լինեն «0 հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ» գաղափարի կրողը, այլև՝ այն տարածողը:
Կարծիքներ