Պենտագոն. Կիևը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ չունեն անհրաժեշտ զինամթերք

Պենտագոն. Կիևը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ չունեն անհրաժեշտ զինամթերք

Կիևի իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայի Զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ այժմ չունեն անհրաժեշտ զինամթերք՝ ամերիկյան ռազմական օգնության հիմնական մասի դադարեցման պատճառով, քանի որ Վաշինգտոնը ծախսել է նման ծրագրերի համար հատկացված միջոցները։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը։

«Մենք տեղեկություններ ենք լսել Ուկրաինայի կառավարությունից, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից և Ուկրաինայի գլխավոր շտաբից, որ նրանք անհանգստացած են, որ ստորաբաժանումները չունեն իրենց անհրաժեշտ զինամթերքը», - ասել է ԱՄՆ ռազմական խոսնակը: 

Վոլանդերը նաև ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է Ուկրաինային մատակարարել միայն այն զենքերը, որոնց արտադրության պայմանագրերը կնքվել են 2022-2023 թվականներին, այսինքն՝ նախքան դրա համար հատկացված միջոցները ծախսելը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում