Հայտնի են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել են Շուկուրո Մանաբեն, Կլաուս Հասելմանը և Ջորջիո Փարիզին:
Շվեդիայի թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն նշել է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Իտալիայի գիտնականների բեկումնային ներդրումը բարդ համակարգերի, այդ թվում`կլիմայի ուսումնասիրության մեջ:
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Արտեմ Պատապուտյանն է։ Այս ոլորտում Նոբելյան մյուս մրցանակակիրը Դևիդ Ջուլիուսն է։
Նոբելյան մրցանակները տրվում են ակնառու գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի, մշակույթի կամ հասարակության զարգացման մեջ մեծ ներդրումների համար:
Կարծիքներ