Բայդենը խոստացել է բյուջեի շուրջ շփումները պահպանել G7-ի գագաթնաժողովի ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ G7-ի գագաթնաժողովին մասնակցելու համար՝ Ճապոնիա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում, մշտական կապ կպահպանի իր թիմի հետ, որը բանակցում է դեֆոլթ թույլ չտալու շուրջ:
Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, նշելով, որ նախագահը այդ մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Մեծ յոթնյակի ուղևորության ընթացքում ես մշտական կապի մեջ եմ լինելու իմ թիմի հետ: Ստեղծվել են երկու կողմերի ներկայացուցիչներից կազմված խմբեր, ովքեր կհանդիպեն և կշարունակեն բանակցությունները ազգային պարտքի առավելագույն շեմի շուրջ և կլուծեն տարաձայնությունները»,- լրագրողներին ասել է Բայդենը:
Նախագահը նշել է, որ նման ձևաչափով առաջին հանդիպումն արդեն կայացել է նախորդ գիշեր, իսկ հաջորդը՝ կկայանա մայիսի 17-ին:
Կարծիքներ