Ազգային ժողովում մեկնարկեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության քվեարկությունը
Ազգային ժողովում փակ և գաղտնի քվեարկությամբ մեկնարկեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրությունը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության կարգը, ժամը և տեղը։
Քվեարկությունը կտևի մինչև 12։00-ն:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Կարծիքներ