ԱՀԿ-ն ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի. ներկայացուցիչ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն:
«Դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է: ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր, կամ հիվանդ, բայց ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում է թե ՛ճգնաժամերի, թե՛ հակամարտությունների ընթացքում և նաև դրանցից առաջ՝ փորձելով ապահովել տվյալ երկրի պատրաստվածության մակարդակը»,-նշեց նա:
Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայան էլ հավելեց, որ ԱՀԿ –ն պատերազմական գործողությունների ընթացքում պետք է փաստաթղթավորի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը, հաշվի, քանակավորի և համապատասխան օղակներին հաղորդի դա:
«Նմանատիպ դեպքերը հետաքննելու, քրեական առումով դիտարկելու հնարավորություն ԱՀԿ–ն չունի, որովհետև նման գործառույթը ենթադրում է հրատապ բժշկական փորձաքննություն, բազմաթիվ տեղեկությունների հավաքում»,-հավելեց Ռայան:
Կարծիքներ