Ինդոնեզիան զրկվել է Մ20 ԱԱ-ի անցկացման իրավունքից
Ինդոնեզիան զրկվել է 2023 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքը։
Որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի եւ Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Տոհիրի հանդիպումից հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության վիճակահանությունը չեղարկվել է այն բանից հետո, երբ Բալիի նահանգապետ Վայան Կոստերը կոչ է արել Իսրայելին դուրս թողնել մրցաշարից։
Ինդոնեզիան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունի Իսրայելի հետ, մինչդեռ հրապարակայնորեն աջակցում է Պաղեստինին։
Թե որ երկիրը կընդունի մրցաշարը, շուտով ՖԻՖԱ-ն կհայտնի:
Աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի մայիսի 20-ից հունիսի 11-ը։
Կարծիքներ