«Բարսելոնա» վերադառնալու համար Մեսսին պատրաստ է ավելի քիչ աշխատավարձ ստանալ

«Բարսելոնա» վերադառնալու համար Մեսսին պատրաստ է ավելի քիչ աշխատավարձ ստանալ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է զգալի ֆինանսական կրճատման գնալ  «Բարսելոնա» վերադառնալու համար, հայտնում է ինսայդեր Ժերար Ռոմերոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը փարիզեցիների հետ եւ ակտիվ բանակցություններ է վարում  կատալոնյան ակումբի ղեկավարության հետ։

35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։ «Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսին  ՊՍԺ է տեղափոխվել  2021 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում