Քանի դեռ օտարերկրյա գործակալական ցանցը կաղկանձում է, Հայաստանը մոտենում է խաղաղության դարաշրջանին. Ալեքսանյան

Քանի դեռ օտարերկրյա գործակալական ցանցը կաղկանձում է, Հայաստանը մոտենում է խաղաղության դարաշրջանին. Ալեքսանյան

Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և փաստացի այսօր չափազանց մոտ է Հայաստանի համար խաղաղության և զարգացման դարաշրջանի բացումը, Հայաստանում գործող օտար գործակալական ցանցը ու դրա էժանագին գործիքները փորձում են ամեն կերպ ստվերել գործընթացը:

Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ «Ֆեյսբուք»-ի տեսաուղերձում:

«Փորձում են անվանարկել պրոցեսը իբր զիջում, անվանակելով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը իբրև «միջանցքի» տրամադրում: Այնինչ հստակ է, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման միայն ու բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, ինչը պակաս կարևոր չէ, իրավազորության հարգմամբ:

Այսինքն, Հայաստանով անցնող ցանկացած ճանապարհ մնալու է Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինքնիշխանության շրջանակներում և իրավազորության շրջանակներով:

Էնպես որ, քանի դեռ օտարերկրյա գործակալական ցանցը կաղկանձում է, Հայաստանը վերջապես մոտենում է խաղաղության և զարգացման դարաշրջանին»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում