Մասնակի լուծում. Ջրային ռեսուրսների նվազեցումը կկանխվի՞. Ժամանակ

Մասնակի լուծում. Ջրային ռեսուրսների նվազեցումը կկանխվի՞. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում և ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում արգելել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:

Կառավարությունը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ «ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում նկատվում է ջրային պաշարների նվազեցման միտում»: Եթե տարեցտարի ջրային ռեսուրսները նվազում են, իսկ դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, ապա ինչ կապ ունի տվյալ փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցվում է ջրավազանային կառավարման պլան ունեցող, թե չունեցող տարածքում:

Ի վերջո, ՀԷԿ-երը սպառում են այն ջրային ռեսուրսը, որը կարող է ծառայել գյուղատնտեսությանը կամ վայրի բնությանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում