Հերթական ակնհայտ սուտը՝ բլոգեր Տիգրան Քոչարյանից

Հերթական ակնհայտ սուտը՝ բլոգեր Տիգրան Քոչարյանից

Ամեն անգամ, երբ ռուսական ազդեցության գործակալ Տիգրան Քոչարյանը կհայտարարի, թե ինքը իբրև թե հակաադրբեջանական քարոզչությամբ է զբաղված ու դրա մասնագետն է, իրեն միշտ հիշեցրեք, որ ինքը զբաղված է ուղիղ հակառակ գործով՝ ադրբեջանական քարոզչական նյութերը Հայաստանում տարածելով։

Երեկ ադրբեջանական «ԻնֆոՄեդիա» անունով ալիքը, որը հայերեն լեզվով է գործում, նյութ էր տարածել, թե իբրև ադրբեջանցի զինվոր է անցել Հայաստանի սահման։ Այս կեղծ լուրը նպատակ ուներ հայկական դաշտում աղմուկ բարձրացնել և հնարավորության դեպքում հասնել պաշտոնական պարզաբանման, որպեսզի ադրբեջանական կողմը ճշտի՝ արդյո՞ք ադրբեջանցի զինվորը հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանում թե ոչ։

Այս գործում ադրբեջանցիներին օգնում էր ռուսական փողերով աշխատող Ալֆանյուզ լրատվամիջոցը, որի համակարգողներից է բլոգեր Տիգրան Քոչարյանը։

 

Ինչպես այսօր հայտնի դարձավ՝ ադրբեջանցի զինվորը Հայաստան չէր անցել և մահացած է հայտնաբերվել հենց Ադրբեջանի տարածքում։ Մինչդեռ Տիգրան Քոչարյանի կողմից համակարգվող Ալֆանյուզը տարածել է ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ փորձելով օգնել ադրբեջանցիներին և պանիկա տարածել Հայաստանում։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում