Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավային Ադանա նահանգում գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչության (AFAD) հաղորդագրության մեջ նշված է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Քոզանի շրջանում` Երևանի ժամանակով 21:07-ին:
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա:
Կարծիքներ