Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքը». պաշտոնական արդյունքներ
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:
Այս մասին պաշտոնապես հայտնռլ է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանի քաղաքացիներն ընտրել են խորհրդարանի 150 պատգամավորի։ Մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհավաքեն փաստացի ձայների առնվազն 5%-ը։
Ավելի քան մեկ տասնամյակ երկրում իշխող «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,92 %-ը։
«Փոփոխությունների կոալիցիա»՝ 11,04 %,
«Միասնություն՝ ազգային շարժում» ՝ 10,16%,
«Ուժեղ Վրաստան» միավորում -8,81 %,
«Վրաստանի համար» - 7,77 %։
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել 5%-ի շեմը։ Վրաստանի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել խորհրդարանական ընտրությունները։ «Վրացական երազանք» կուսակցությունում հաշվարկել են, որ երկրի խորհրդարանում 150 մանդատից ստանում են 90-ը:
Կարծիքներ