Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Թուրքիայի հյուսիսում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը,- գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ  էպիկենտրոնը գտնվել է շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Բոլու քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 3 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում