Բախվել են «Կամազ»-ն ու ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան. կա վիրավոր
Մարտի 14-ին ատովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են «Toyota» և «KAMAZ» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վաչության կայազորային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորը զինծառայող է, ում վթարից հետո տեղափոխել են «Կանազի» հոսպիտալ:
Կարծիքներ