Ուկրաինական հակամարտությունն էկզիստենցիալ խնդիր է Եվրոպայի և Ֆրանսիայի համար. Մակրոն
Ֆրանսիան երբեք նախաձեռնություն չի ցուցաբերի Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք երբեք հարձակողական գործողություններ չենք ձեռնարկի, մենք երբեք նախաձեռնող չենք լինի»,- պատասխանել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պայմաններում կարող են ֆրանսիացի զինվորականներին ուղարկել Ուկրաինա։
Նա նշել է, որ Ուկրաինայի ռազմական հակամարտությունն «էկզիստենցիալ խնդիր է Եվրոպայի և Ֆրանսիայի համար»։ Մակրոնը նաև խոստովանել է, որ «ռազմաճակատում իրավիճակը ծանր է Ուկրաինայի համար, և հակահարձակումը չի եղել այնպես, ինչպես սպասվում էր»։
Կարծիքներ