Ցանկացած նոր մեթոդը մի նպատակ ունի՝ օգնել ու աջակցել ձեզ. ԿԳՄՍ փոխնախարարը՝ ուսուցիչների վախերի մասին
«Վերջերս առիթ ունեցա խոսել երիտասարդ ուսուցիչներից մեկի հետ, որ փորձում է առավել ակտիվ ու համագործակցային մեթոդներ կիրառել ու խնդիրների է հանդիպում ավագ սերնդի ուսուցիչների կողմից, որի հիմքում, ըստ էության, վախն է, որ եթե այդ մեթոդները ավելի արդյունավետ լինեն, սովորողները կսկսեն իրենցից էլ ակնկալել դա»։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շարունակելով.
«Իհարկե, սա ամենուր չէ։ Մենք ունենք հրաշալի փորձառու ուսուցիչներ, որ հենց իրենք են փորձարկում ամեն նորը ու օրինակ ցույց տալիս մյուսներին։ Բայց ունենք նաև նկարագրածս դեպքի նման իրավիճակներ։ Սիրելի ուսուցիչներ, պետք չէ անհանգստանալ, ցանկացած նոր մեթոդը մի նպատակ ունի՝ օգնել ու աջակցել ձեզ։ Միմյանց հետ քննարկելը, միմյանցից սովորելը, միմյանց օգնելը պիտի լինի մեր առօրյան։ Սովորելն ամոթ չէ, ոչ մի տարիքում»:
Կարծիքներ