Վահան Քերոբյանը մասնակցել է Հաղթանակ զբոսայգու տարածքի մաքրման աշխատանքներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է Green Green կազմակերպության կողմից կազմակերպված շաբաթօրյակին։
Նախարարը մաքրման աշխատանքներ է իրականացրել Հաղթանակ զբոսայգու տարածքում։ Ընդհանուր առմամբ հավաքվել է 138 պարկ աղբ։
Նախարարության էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ շաբաթօրյակի ընթացքում հավաքված աղբը մասամբ սորտավորվել է և կուղարկվի վերամշակման։
Կարծիքներ