Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում կարճատև անձրև և ամպրոպ կլինի
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 29-ին առանձին շրջաններում, 30-ին, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Կարծիքներ