Արմավիրում մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 27-ին ժամը 15։54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող մանկապարտեզի 2-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր և փայտե պատուհանի 2 շրջանակ։
Կարծիքներ