Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Գյումրիում է: ՀՀ երկրորդ քաղաք են ուղևորվել նաև բազմաթիվ պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ:
Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով.
«Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ»:
Հիշեցնենք՝ Գյումրիում սպասվում է ՔՊ-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքը, վաղը լռության օր է, իսկ հաջորդ օրը՝ մարտի 30-ին, քաղաքում կմեկնարկեն ավագանու ընտրությունները:
Կարծիքներ