ՔՊ-ն հետևողական է լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել. Փամբուխչյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է՝ ՔՊ-ն հետևողական է լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել։
Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով.
«2018 թվականի հեղափոխությունն ունեցել է կոնկրետ լիդեր և թիմ, որին հետևել է ավագանու ընտրությունները: Հեղափոխություն արած քաղաքական թիմը որոշել է հեղափոխությանն աջակցած անձնավորությանը, թիմակցին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու: Սխալ են այն պնդումները, թե Երևանի 2018 թվականի ընտրության բարձր արդյունքները պայմանավորված են տվյալ անձով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նախընտրական շտաբը հետևողական են լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել, և ցանկացած ապօրինի փորձին հետևելու է ինչպես իրավական, այնպես է քաղաքական հետևանք»:
Կարծիքներ