Ֆրանսիայում ոստիկանական բռնությունների դեմ ակցիային մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ
Ֆրանսիայում ոստիկանական բռնության դեմ ցույցերի մասնակիցների թիվը կազմել է 31 հազար, այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը՝ վկայակոչելով ՆԳՆ տվյալներին։
Ինչպես նշել է վարչությունը, փողոց է դուրս եկել 9 հազար մարդ։ Միաժամանակ կազմակերպիչները հաշվել են ակցիայի 15 հազար մասնակից։
Ցուցարարների թվում են եղել ինչպես արհմիությունների, այնպես էլ ուսանողական շարժումների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը և «Անհնազանդ Ֆրանսիան»։
Կարծիքներ