Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։

«Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած ակտիվության համար»,-ասված է ֆեդերացիայի գրառման մեջ։

Տոմսերի վաճառքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնարկել էր մարտի 6-ին։

Հիշեցնենք՝ խաղը կայանալու է մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այն Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին հանդիպումն է լինելու։

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ թուրք երկրպագուները չեն կարող ներկա գտնվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային խաղին, որն անցկացվելու է Հայաստանում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում