Խստագույնս հորդորում ենք՝ նախքան օտար երկիր այցելելը, նախապես ճշտել.ԱԳՆ
Տարբեր երկրների կողմից կիրառվող` կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում` օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշումները, պարբերաբար փոփոխման են ենթարկվում։ Անդրդառնալով օդային սահմանի փակ լինելուն՝ այս մասին freenews.am-ին փոխանցեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Մենք խստագույնս հորդորում ենք մեր քաղաքացիներին, որոնք պլանավորել են օտարերկրյա այցելություն, նախապես ԱԳՆ-ից ճշտել տվյալ երկրում գործող օտարերկրացիների մուտքը արգելող որշման մասին»,- ասաց Նաղդալյանը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված տևական ժամանակ է` օտարերկրյա հայերը չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայր։ Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, նրանցից շատերը բողոքի ակցիա էին իրականացնում ԱԺ շենքի դիմաց։
Կարծիքներ