Թեհրանում հանդիպել են Իրանի նախագահն ու ՌԴ արտգործնախարարը

Թեհրանում հանդիպել են Իրանի նախագահն ու ՌԴ արտգործնախարարը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լավրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից «մեծ ողջույններ» է փոխանցել Փեզեշքիանին և հայտնել, որ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը Մոսկվան և Թեհրանն ստորագրել էին հունվարին, արդեն սկսել է իրագործվել։

Այսօր ավելի վաղ Լավրովը հանդիպել էր նաև Իրանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչիի հետ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում