Եվրոպան կաջակցի Ուկրաինային, եթե Կիևը դեմ լինի խաղաղ համաձայնագրին. Կայա Կալաս

Եվրոպան կաջակցի Ուկրաինային, եթե Կիևը դեմ լինի խաղաղ համաձայնագրին. Կայա Կալաս

Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, եթե Կիևը դեմ արտահայտվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված խաղաղ համաձայնագրի պայմաններին, հինգշաբթի ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը, հայտնում է Reuters-ը:

Նա հայտարարել է, որ Եվրոպան և Ուկրաինան պետք է մասնակցեն խաղաղ բանակցություններին, որպեսզի ցանկացած համաձայնություն գործի, նաև նշել, որ մինչև բանակցությունների սկսվելը Ռուսաստանի պահանջներին տեղի տալը «լավ մարտավարություն» չէ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ պահանջել է Կիևին մասնակցությունն Ուկրաինայի հարցով բանակցություններին: «Չափազանց կարևոր է, որ բանակցությունների ցանկացած արդյունք լինի կայուն ու տևական, և Կիևն էլ սերտորեն ներգրավված լինի այն ամենում, ինչ վերաբերում է Ուկրաինային»,- ասել է Ռյուտեն:

Իր հերթին, նախագահ Զելենսկին հայտարարել է, որ չի ընդունի Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ որևէ երկկողմ համաձայնագիր, որը ձեռք կբերվի Մոսկվայի ու Վաշինգտոնի հանդիպումներում՝ առանց Կիևի մասնակցության: Նա նաև կոչ է արել Եվրոպային պատերազմի ավարտից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում