Հրդեհ Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում. դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ

Հրդեհ Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում. դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ

Հուլիսի 30-ին՝ ժամը 10:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում