Ալիևի խոսքերին տրվել է պատասխան. Տիգրան Ավինյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից առաջ՝ ԱԺ նիստերի դահլիճի մուտքի մոտ, լրագրողները ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարց են ուղղել Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին, մասնավորապես, թե Ադրբեջանում հայտարարել են՝ իրենք այլևս հայ ռազմագերիներ չունեն, ինչպե՞ս է հայկական կողմը սրան արձագանքում:
«Արդեն արձագանքել է: Տրվել է Ալիևի խոսքերին պատասխան»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից արձագանքել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
«Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի, և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա»,- ասել էին Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Հիշեցնենք՝ Ալիևը հայտարարել էր, թե վերադարձրել են բոլոր ռազմագերիներին, իսկ Ադրբեջանում դեռ պահվող մարդկանց անվանել ահաբեկիչներ ու դիվերսանտներ:
Կարծիքներ