Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
Նիկոլ Փաշինյանն այս պահին հադես է գալիս ուղերձով, որին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ ներկայացնում ՀՀ վարչապետի պաշտոնից։ Այս մասին իր ուղերձում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները օրենսդրությամբ ու սահմնադրությամբ սահմանված ամբողջ ծավալով:
«Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, եւ սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»,-ասաց նա:
Նա նշեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր քաղաքական ուժը մասնակցելու է այդ ընտրություններին եւ ինքն էլ մասնակցելու է որպես վարչապետի թեկնածու:
Կարծիքներ