Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 11-ից 14-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 11-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 120 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 20, խարդախության՝ 15, անձնական ունեցվածքի գողության` 12, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, բնակարանային գողության՝ 6, ընտանեկան բռնության, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 4-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, շորթման, հարկերից խուսափելու, դրամանենգության, կաշառակերության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու, որջեր պահելու կամ կավատության, թմրանյութի իրացման, ինքնիրավչության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 2 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում