Ինչ պատիժ է նախատեսված տրանսպորտային միջոցները հարբած վարելու համար
Տրանսպորտային միջոցները հարբած (ոչ սթափ), 16 տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներն անվտանգ վարելու կարողությունից զրկված անձին հանձնելու համար պատիժներ են սահմանված Քրեական օրենսգրքով։
Iravaban.net-ը հայտնում է, որ 343-րդ հոդվածի համաձայն․
1. Տրանսպորտային միջոցը հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած կամ տվյալ տեսակի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ այն անձին հանձնելը, որը տրանսպորտային միջոցը հանձնող անձի համար ակնհայտորեն տվյալ իրադրությունում իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով չէր կարող տրանսպորտային միջոցն անվտանգ վարել, եթե հանձնողի դրսևորած անզգուշության հետևանքով մարդու առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:
Կարծիքներ