Եգիպտոսը եւ Պաղեստինը Գազայի հատվածում գազի հանքավայր կմշակեն

Եգիպտոսը եւ Պաղեստինը Գազայի հատվածում գազի հանքավայր կմշակեն

Եգիպտոսը եւ Պաղեստինը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ Գազայի հատվածում գազի հանքավայր մշակելու նպատակով, հայտնում է Եգիպտոսի նավթի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ավելի ուշ Shell-ի կազմի մեջ մտած բրիտանական BG նավթային ընկերությունը 1999 թվականին հայտնաբերել էր Gaza Marine գազի հանքավայրը, բայց այս տարիների ընթացքում, տարբեր քաղաքական իրադարձությունների պատճառով, այնտեղ արդյունահանումն այդպես էլ չէր սկսվել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հանքավայրի պաշարները կարող են կազմել շուրջ 32 միլիարդ խորանարդ մետր գազ:

Հուշագիրը ստորագրել են Եգիպտոսի նավթի նախարար Թարեք ալ Մոլլան եւ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարի խորհրդական Մուհամմադ Մուսթաֆան, որը նաեւ ղեկավարում է Պաղեստինի ներդրումային հիմնադրամը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում