Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների Ամանորն ու Սուրբ ծնունդը

Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների Ամանորն ու Սուրբ ծնունդը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարների Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 



«Պուտինն Ամանորից առաջ չի հանդիպի նախարարների կաբինետին։ Առաջիկա տոներին Պուտինը կարող է կարճատև դադար վերցնել։ Նա չի ծրագրում ամանորյա տոներին շրջագայություններ կատարել երկրի մարզեր, սակայն տոներից հետո կսկսվեն գործուղումները»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների՝ միայն հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում