Աղազարյանը կոնֆիդեցիալ տեղեկատվություններ է տվել տարբեր լրատվամիջոցների ու ներկայացուցիչների․ Հովհաննիսյան
Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում գտնվում է քննչական կոմիտեում և քրեական գործի շրջանակներում քննչական կոմիտեում գտնվող ցանկացած հեռախոս ստուգվում է, տեղի են ունենում քննչական գործողություններ։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Գաղտնի տեղեկատվություններ պատկանող ինֆորմացիաներ կան, Աղազարյանը կոնֆիդեցիալ տեղեկատվություններ է սիստեմատիկ կերպով տարբեր լրատվամիջոցների ու տարբեր ներկայացուցիչների տվել, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգործություն ունենալ որևէ պրոցեսի վրա կամ հանրային գործունեություն ծավալել»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այն պահից, երբ Աղազարյանի հեռախոսից հայտնաբերվել են տեղեկատվությունները, դրանք այլևս չեն դիտարկվում անձնական, հատկապես եթե դրանց մեջ առկա է պետական անվտանգության սպառնալիք հանդսացող տեղեկատվությունների արտահոսք։ Վարչապետին զեկուցվել է պետական անվտանգության հետ կապված տեղեկատվության արտահոսքի մասին․ «Քաղաքական թիմն էլ կայացրել է քաղաքական որոշում․ իր խմբակցության անդամին, որը կազմակերպել է կուսակցության ներքին աշխատանքների, կուսակցության փակ քննարկումների, անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունների արտահոսք, դուրս է հանել կուսակցությունից»։
Կարծիքներ