Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը
Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը, որին մասնակցել են համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների պատանի ստեղծագործողները, տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։
«Ութամյա Ռուբենը Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնի ամենակրտսեր մասնակիցն է: Մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը նրա տուն-թանգարանում նվագել սեփական ստեղծագործությունը փոքրիկ տղայի համար անհավատալի էր թվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Արամ Խաչատրյանի անվան ստեղծագործական փառատոնն անցկացվում է արդեն 43-րդ անգամ: Նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է:
«Գալա համերգին ժյուրիի ընտրությամբ հնչել են լավագույն ստեղծագործությունները:
Փառատոնի նպատակն է բացահայտել օժտված և տաղանդավոր երեխաների ստեղծագործական ձիրքը, աջակցել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացմանը:
Բոլոր մասնակիցները Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են և ստացել հուշանվերներ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։:
Նշվում է, որ ավանդույթի համաձայն պատանիներն այցելել են նաև Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել մեծ կոմպոզիտորի շիրիմին:
Կարծիքներ