Ճապոնիայի կառավարությունը հաստատել է ռեկորդային պաշտպանական բյուջեի նախագիծը

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է ռեկորդային պաշտպանական բյուջեի նախագիծը

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է ռեկորդային պաշտպանական բյուջեի (51,6 մլրդ դոլար) նախագիծ գալիք տարվա համար:

Միջոցների մի մասն ուղղված է Aegis երկու ականակրի ձեռքբերմանը: Արդյունքում դա կհանգեցնի նրան, որ Ճապոնիան կունենա ծովային տեղակայման 10 կործանիչ հրթիռներ:

Kyodo News-ի հաղորդմամբ՝ բյուջեի նախագիծը 0,5 տոկոսով ավելին է, քան անցած ֆինանսական տարում: Խորհրդարանի հաստատումից հետո փաստաթուղթն ուժի մեջ կմտնի:

Ճապոնիան նաեւ աշխատում է մեծ հեռավորության «երկիր-նավ» դասի նոր հրթիռ ստեղծելու ուղղությամբ: Շուրջ 33.5 միլիարդ իեն կծախսվի հրթիռի ստեղծման աշխատանքների համար, որը որոշ շրջանակներում քննադատվում է՝ որպես Ճապոնիայի պացիֆիստական սահմանադրության պոտենցիալ խախտում:

Կործանչի նոր սերնդի ստեղծման համար կծախսվի բյուջեից 57.6 մլրդ իեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում