Սիսիանի օդակայանում տեղակայված ռուսական ուժերը կարծես խուլ լինեն ու չլսեն համազարկերը, գնդացրի ձայներն ու արկերի պայթյունները. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շրջում եմ Սիսիանի տարածաշրջանի արևելյան հատվածներով։ Ինտենսիվ հրետանային ու հրաձգային մարտը շարունակվում է։
Մարտական գործողությունների տարածքում չկան ոչ ռուսական սահմանապահներ, ոչ խաղաղապահներ, ոչ էլ այլ ուժեր։ Միայն մեր բանակն է կանգնեցրել ու պահում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք մտած ադրբեջանական ուժերին։
Իսկ Սիսիանի օդակայանում անցյալ տարեվերջից տեղակայված ռուսական ուժերը կարծես խուլ լինեն ու չլսեն համազարկերը, գնդացրի ձայներն ու արկերի պայթյունները։
Ամեն կերպ պետք է աջակցել բանակին։ Ամեն մեկս ոնց կարող ենք աջակցենք»,- գրել է նա։
Կարծիքներ